Հիշարժան տարեթվեր
ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
«...Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. Գիտէք, որ երկու օրից յետոյ Զատիկն է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»։
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքից և իր վերջնական իմաստով` վերադարձ առ Աստված։
Հին Զատիկը հրեական տոներից ամենագլխավորն է։ Նրա ծագումը կապված է հրեաների` եգիպտական գերությունից ազատագրվելու հետ, որով խորհրդանշվում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը։ Այդ օրը Աստված Մովսեսի միջոցով հրամայում է հրեաներին մորթված գառան արյուն քսել տան դռան փեղկերին և վերնամասին, որպեսզի, երբ Աստված պատժեր եգիպտացիներին և ոչնչացներ նրանց բոլոր առաջնեկներին, հրեա ընտանիքները խուսափեին այդ աղետից։
Հրեական զատիկը նախատիպն ու նախօրինակն է Հիսուս Քրիստոսի ինքնակամ զոհաբերության. «Ահա Գառն Աստուծոյ, որ վերցնում է աշխարհի մեղքը» /Հովհ. 1. 29/։ Հովհաննեսի այդ մարգարեությունը, որ Հիսուսը պիտի քանդեր մեղքի կապանքները, կանխատեսումն էր դժոխքի ու մահվան պարտության։ Նոր Զատիկն իր հետ նոր կյանք էր բերում…
Հիսուսի ողջ երկրային ուղին դա խաչի ճանապարհ է։ Նա մարդեղացավ և Իր քարոզչությամբ, հրաշագործություններով և առակախոսությամբ ուսուցանեց փրկության վարդապետությունը։ Կամավոր չարչարանքներով և մահվամբ Նա դարձավ Քավիչը մարդկային մեղքի և անօրինության` ցույց տալով փրկության միակ ճշմարիտ ճանապարհը. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտությւնը եւ Կեանքը»։
Հիսուսը Հին ուխտը փոխեց Նորի, զատկական գառան փոխարեն Իրեն մատուցեց ի ճաշակում մեզ։ Թթխմոր հացի փոխարեն տվեց բաղարջ հացը` Իր մարմինը, երկնային ու հոգևոր հացը։ Գառան արյան փոխարեն` Իր անմահ, անապական ու կենդանանար արյունը, որ այդպես անգթորեն հեղեցին խաչի վրա։ Բայց շնորհիվ այդ հեղման` խաչը մահվան գործիքից վերածվեց Կենաց ծառի։
Սուրբ Զատկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ, որի յուրաքանչյուր օր իր խորհուրդն ունի։ Մինչ այդ, որպես Ավագ Շաբաթվա նախադուռ, Եկեղեցին հիշատակում է Ղազարոսի հարությունը և Հիսուսի մուտքը Երուսաղեմ։ Ղազարոսի հարությունն օրինակն է համընդհանուր Հարության, Քրիստոս Ինքն է Հարություն և Կյանք. «Ես իսկ եմ յարությւն եւ կեանք, ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի…» /Հովհ. 11. 25/։
Հիսուսի մուտքը երկրային Երուսաղեմ, ուր նա պետք է մատնվեր եղերական մահվան, խորհրդանշում է Նրա մուտքը Երկնային Երուսաղեմ, ուր պիտի հավիտյան թագավորի։
Ավագ Երկուշաբթի, Երեքշաբթի և Չորեքշաբթի օրերին եկեղեցական արարողությունների առանցքը մարդու անկման և փրկության խնդիրն է։ Ավագ Հինգշաբթին հիշատակումն է Վերջին կամ Խորհրդավոր ընթրիքի։
Նախքան Երուսաղեմի վերնատանն Իր 12 աշակերտների հետ զատկական սեղան նստելը, Հիսուսը հերթով լվանում է Իր բոլոր աշակերտների ոտքերը։ Սա կատարյալ խոնարհության և հեզության օրինակ է։ Այս յուրօրինակ մկրտության ծեսով Հիսուսն ավարտում է Իր աշակերտների մաքրագործումն ադամական մեղքից։ Աստված լվանում է Իր իսկ ստեղծած արարածների ոտքերը, արտահայտելով Իր կատարյալ սերը նրանց նկատմամբ և հորդորում նույն կերպ վարվել միմյանց հետ։
Ապա Հիսուսն Իր աշակերտների հետ նստում է զատկական ընթրիքի։ Երբ սկսում են ուտել, Հիսուսը տրտմած հոգով ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է… Ճիշտ է, մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս որ նրա մասին գրուած է, բայց վայ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կը մատնուի. լաւ կը լինէր նրան, եթէ այդ մարդը ծնուած անգամ չլինէր»։ Եվ երբ աշակերտները մտահոգ հարցնում են, թե ո՞ւմ մասին է ասում, Հիսուսը պատասխանում է. «Նա է, որի համար ես այս պատառը կը թաթախեմ եւ կը տամ իրեն»։ Եվ հացը թրջելով գինու մեջ, տալիս է Հուդա Իսկարիովտացուն։ Սա վերցնում է պատառը և շուտով դուրս գնում։ «Եւ գիշեր էր…»։
Հովհաննեսը երկարորեն նկարագրելով ընթրիքի մանրամասները, մատնության միջավայրը և մթնոլորտը բնութագրում է սոսկ այս բառերով` և գիշեր էր…Դրանով Ավետարանիչն ուզում է ցույց տալ, որ Հիսուսից բաժանվելը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քայլ դեպի մթություն, քայլ դեպի գիշեր, քայլ դեպի խավար։ Եվ Հուդան կատարում է այդ քայլը։
Վերջին ընթրիքի ժամանակ, ի տարբերություն հրեական արտաքին ծեսի, կատարվում է հոգևոր զոհաբերություն։ Հիսուսը` բաժանելով առաքյալներին ճաշակելիք հացն ու գինին, խորհրդաբանորեն դրանք ներկայացնում է որպես Իր անձի զոհաբերություն. «Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»։ Եվ բաժակ վերցնելով` գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար` իրենց մեղքերի թողութեան համար»։ /Մատթ. 26, 26-28/
Հետո Հիսուսն աշակերտներին պատգամում է սիրել միմյանց, խոսում Իր մահվան և հարության մասին։ Նաև, որ այդ գիշեր նրանք կուրանան Իրեն։ Եվ երբ Պետրոսը վրդովվում է և ասում, թե պատրաստ է կյանքն էլ տալ նրա համար, Հիսուսը պատասխանում է. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ Ինձ պիտի ուրանաս»։
Ապա աշակերտների հետ գնում է Գեթսեմանի կոչվող պարտեզն` աղոթելու։ Շուտով մի ամբոխ` Հուդայի առաջնորդությամբ, որը 30 արծաթ էր ստացել մատնության համար, մոտենում է նրանց։ Հուդան մոտենում և համբուրում է Հիսուսին, որպեսզի զինվորները կարողանան ճանաչել Նրան։ Եվ Հիսուսն ասում է. «Յուդա, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»։
Այս պահից սկսվում են Հիսուսի չարչարանքները։ Նա հանձնվում է մեղավորների ձեռքը, ծաղրվում և գանահարվում, և, ի վերջո, դատապարտվում մահվան։ Աշակերտները ցրվում են և վախից թաքնվում։ Պետրոսը գիշերվա ընթացքում իսկապես էլ երեք անգամ ուրանում է Հւսուսին։ Երբ երրորդ անգամ հրաժարվում է Նրանից, ասելով, թե չի ճանաչում, աքաղաղը կանչում է։ Եվ Պետրոսը` հիշելով Հիսուսի խոսքերը, դառնապես լաց է լինում։
Հիսուսը մահվան է դատապարտվում հանցագործ Բարաբբայի հետ, բայց տոնի առիթով նրանցից մեկը պետք է ազատ արձակվեր։ Ժողովուրդն ընտրում է Բարաբբային, իսկ Հիսուսին պահանջում խաչել։
Այդ ժամանակ Պիղատոս կուսակալը բոլորի ներկայությամբ լվանում է իր ձեռքերը և ասում. «Այդ արդարի արյունից ես անմասն եմ, դուք գիտէք»։
Այդպես, Հիսուսին տանելով Գողգոթա` Գագաթ կոչվող տեղը, խաչում են։ Եվ դա ժամը երեքին էր։ Իսկ ժամը վեցին արևը խավարում է, Երուսաղեմի տաճարի վարագույրը վերից վար պատռվում երկու մասի, երկիրը շարժվում է, ժայռերը` ճեղքվում, բացվում են գերեզմանները։ Հին աշխարհը ապրում էր իր հոգեվարքը։ Դժոխքը ցնցվում էր` զգալով իր մոտալուտ կործանումը։
Մեռած Հիսուսին խաչից իջեցնելով` փաթաթում են պատանքով և դնում վիմափոր գերեզմանի մեջ։ Մուտքը փակվում է վեմ քարով և կնքվում։ Գերեզմանի մոտ պահակներ են դրվում, որպեսզի մարմինը չգողանան և հետո չտարածեն, թե, իրոք, Իր իսկ ասածի պես, Հիսուսը հարություն է առել։
«Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը»։ /Ղուկ. 23. 54/
Կիրակի օրն առավոտյան Մարիամ Մագթաղինացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնում են գերեզման, որպեսզի անուշահոտ յուղերով օծեն Հիսուսին, և մտահոգվում էին, թե ո՞վ իրենց համար քարը կգլորի մուտքից։ Բայց վեմը մի կողմ էր ընկած, գերեզմանի մուտքը բաց էր, գերեզմանը` դատարկ։ Երկու լուսավոր զգեստներով մարդիկ` հրեշտակներ, ասում են նրանց. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտռում։ Այստեղ չէ, այլ` յարեավ»։ Կանայք վերադառնում են և Հարության Ավետիսը հաղորդում առաքյալներին։
Այնուհետև Հիսուսը երևում է նախ Մարիամ Մագթաղինացուն, ապա` Իր աշակերտներին։ Թովմասը նրանց հետ չի լինում, և երբ նրան ասում են, թե` Տիրոջը տեսանք, նա ասում է. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ… իմ ձեռքը Նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»։ Եվ երբ դարձյալ աշակերտները միասին էին և Թովմասը նրանց հետ, Հիսուսը փակ դռներով ներս է մտնում և ասում. «Խաղաղութիւն ձեզ», ապա դիմում Թովմասին.»Բեր քո մատները եւ դիր այստեղ… եւ բեր քո ձեռքը ու մտցրու իմ կողի մէջ. անհաւատ մի եղիր, այլ` հաւատացեալ»։ Թովմասը դողդոջուն ձայնով ասում է. «Տէր իմ եւ Աստուած իմ»։
«Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան». ասում է Հիսուսը և նաև պատվիրում. «Գնացէք ամբողջ աշխարհով մէկ եւ քարոզեցէք Աւետարանը բոլոր մարդկանց։ Ով հաւատայ եւ մկրտուի, պիտի փրկուի, եւ ով որ չհաւատայ, պիտի դատապարտուի։… Եւ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչեւ աշխարհի վախճանը»։
Հիսուսին խաչ հանողները շատ են ջանում նենգափոխել ճշմարտությունը, կաշառում են գերեզմանը հսկող զինվորներին, բայց Հարության Ավետիսը ամեն կողմ սփռված մեծ ծովի նմանությամբ տարածվում է չորս կողմ։ Որովհետև ճշմարտությունը լույս է և չի կոծկվի խավարից, ճշմարտությունն արեգակ է և տկարները չեն կարող նայել նրան։
Զատիկը տոնն է բռնադատված ճշմարտության հաղթանակի։ Ճշմարտության, որին աշխարհը չընդունեց, որը հալածվեց, խոշտանգվեց, գամվեց խաչին, բայց եղավ սիրագորով և ներողամիտ և իր մահով հաղթեց մահին…
Խմբագրումը՝ ՆԱՆԵ
Կարդացեք նաև
Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին...
1992 թ.՝ Միացյալ ազգերի կազմակերպության Հաշմանդամների տասնամյակի ավարտին (1983-1992), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր №47/3 բանաձևով դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր...
Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day) ամեն տարի նշվում է նոյեմբերի 21-ին: 1973 թ. այդ տոնը հորինել են երկու ամերիկացի եղբայրները՝ Մայքլ և Բրայեն Մակկոմակները (Michael and Brian McCormack) հենց սառը պատերազմի թեժ պահերին...
1954 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան խորհուրդ տվեց բոլոր երկրներին պրակտիկայի մեջ ներառել Երեխաների համաշխարհային օրվա տոնակատարությունը (Universal Children’s Day)՝ որպես երեխաների եղբայրության և փոխըմբռնման...
Նոյեմբերի 19-ը նշվում է որպես Տղամարդկանց միջազգային օր: Այս կապակցությամբ ElitePartner ծանոթությունների կայքը ներկայացնում է որոշ փաստեր ուժեղ սեռի մասին...
Ամբողջ աշխարհում հանրային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացումը...
Նոյեմբերի 17-ին աշխարհում նշվում է Թերահաս երեխաների միջազգային օրը (World Prematurity Day): Այն հաստատվել է 2009թվականին՝ Նորածին երեխաների խնամքի եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ...
Ամեն տարի նոյեմբերի 17-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ նշվում է որպես Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների (World Chronic Obstructive Pulmonary Day) դեմ պայքարի միջազգային օր...
1922 թ. նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Զինված Ուժերի ռազմա-բժշկական հիվանդանոցի ձևավորումը: Այն հսկայական դեր է խաղացել հայկական բանակի կայացման և ուժեղացման գործում...
Ամեն տարի աշխարհի շատ երկրներում նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը նշվում է ծխելուց հրաժարվելու միջազգային օրը (No Smoking Day): Այն սահմանվել է 1977թ. Ամերիկյան ուռուցքաբանության հասարակության կողմից...
Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Diabetes Day) մտցվել է 1991 թ. Միջազգային դիաբետային դաշնության (International Diabetes Federation) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության...
1745թ. նոյեմբերի 13-ին, Ֆրանսիայում ծնվել է Վալենտին Հայուին (Valentin Haüy), ով հայտնի մանկավարժ էր և Փարիզում և Պետերբուրգում կույրերի համար մի քանի դպրոցներ և ձեռնարկություններ է հիմնել...
Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Pneumonia Day) օրացույցում հայտնվել է Մանկական թոքաբորբի դեմ Գլոբալ կոալիցիայի շնորհիվ: Այսպես է անվանվում միջազգային, կառավարական, ոչ կառավարական...
Այսօր տղամարդկանց միջազգային օրն է։ Այն նշվում է ամեն տարի նոյեմբերի առաջին շաբաթ օրը։ 2000թ. այս տոնը հիմնել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի առաջարկով՝ ի հակակշիռ անցյալից մնացած փետրվարի 23-ի և անկախ բանակում ծառայել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն